Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ
Հունիս 27,2024 12:58
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական խորհրդի ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի պատվիրակությանը։
Այս մասին նշված է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Մեծ պատիվ է ընդունել Եվրոպական խորհրդի ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի պատվիրակությանը։ Այսօր պատվիրակները հանդիպեցին Եվրոպական միության դիտորդական առաքելության անձնակազմի հետ և միացան պարեկային խմբերին՝ Գորիսում, Խաչիկում և Երասխում՝ ավելին իմանալու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի և տեղում տիրող իրավիճակի մասին»,- նշված է գրառման մեջ: