Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հունիս 28,2024 10:59
Ադրբեջանի տարածքում ուժգին երկրաշարժ է գրանցվել:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը գրանցվել է Լերիք կայարանից 27 կմ դեպի արեւելք` տեղական ժամանակով ժամը 07:43-ին, աղբյուրը գտնվել է 18 կմ խորության վրա։ Ըստ տեղեկությունների՝ երկրաշարժը էպիկենտրոնում զգացվել է մոտ 5 բալ ուժգնությամբ։