Ինչո՞ւ է Վաշինգտոնը շտապեցնում Բաքվին | Region

Ինչո՞ւ է Վաշինգտոնը շտապեցնում Բաքվին

Հուլիս 01,2024 12:11

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման կարևորությունը: Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչո՞ւ է Վաշինգտոնը շտապեցնում Բաքվին։ Հնարավոր է, որ Միացյալ Նահանգները փորձում է լուրջ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի գործընթացների վրա:

Վաշինգտոնում կարծում են, որ քանի դեռ Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ և այդ պատճառով չի կարող լրջորեն ազդել Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա, անհրաժեշտ է արագացնել Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացը: Հավանաբար, Հայաստանի և Ադրբեջանի չլուծված հակամարտությունն ընդհանուր առմամբ խանգարում է ամերիկացիներին հետագայում ձևակերպել իրենց քաղաքականությունը, որն ուղղված է ոչ թե Հարավային Կովկասի, այլ Ռուսաստանի դեմ:

Իր հերթին ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքը: Մանրամասները՝ տեսանյութում:

 

 Զաբելա Ավագյան

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

Նորություններ