Տեղահանված արցախցիների մոտ 10 տոկոսն է աշխատանք գտել Հայաստանում. Մակարյան | Region

Տեղահանված արցախցիների մոտ 10 տոկոսն է աշխատանք գտել Հայաստանում. Մակարյան

Հունվար 26,2024 12:02

Արցախից բռնի տեղահանված եւ Հայաստան տեղափոխված մոտ 60 հազար աշխատունակ քաղաքացիների մոտ 10 տոկոսն է կարողացել աշխատանք գտնել այստեղ, -հայտնեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը.

«Մի մասը վարորդ է, մի մասը շինարարարությունում է աշխատում, որոշները փորձում են սեփական բիզնեսը հիմնել, մի մասն էլ սպասարկման ոլորտում է»,-նշեց Մակարյանը:

Նրա խոսքով՝ մի քանի լուծում են առաջարկել, պետությունն առայժմ ականջալուր չէ:

«Օրինակ, կարող են վերանայել սուբվենցիոն ծրագրերը և դրա շրջանակում կառուցվեն բնակարաններ, և այդ մարդիկ ընդգրկվեն այդ կացարանների ստեղծման աշխատանքներին, աշխատավարձ ստանան: Կամ այն մարզերում, որտեղ կուտակված են արցախցիները, ստեղծվեն համայնքային արտադրություններ և ծառայության կենտրոններ, որտեղ իրանք կաշխատեն, արտադրանքն իրենց կարիքների համար կսպառեն»:

«Պետական մարմինները պետք է ակտիվ լինեն: Հնարավոր է ձեռնարկատերը մի մարզում է, աշխատողները՝ մեկ այլ: Իրենց կարելի է տեղափոխել, օգնել, որ իրար գտնեն: Արցախցիների մի մասն էլ արտագաղթի ուղին է բռնել: Նրանց պետք է հնարավորություն տալ մեր երկրում առաջ շարժվելու: Աջակցության ծրագրերը մի քանի ամսից երկար ձգվել չեն կարող, հետևաբար պետության միջամտությամբ նոր մոդելներ են պետք»,- նշեց Մակարյանը:

Նորություններ