Արմավիրի ճանապարհների եւ կամուրջների անմխիթար վիճակը՝ փորձություն վարորդների համար | Region

Արմավիրի ճանապարհների եւ կամուրջների անմխիթար վիճակը՝ փորձություն վարորդների համար

Ապրիլ 18,2022 12:28

Մ3 Էջմիածին-Մարգարա, Արմավիր-Մարգարա ավտոճանապարհի Ջրառատի, Ջրարբիի, Վարդանաշենի և Երասխահունի կամուրջները երթևեկության համար դարձել են վտանգավոր։ Հատկապես Երասխահունի հատվածում գտնվող և գյուղացիների համար կարևոր նշանակություն ունեցող Սևջուր գետի կամուրջը փլուզման եզրին է։

Մեղմ ասած, անմխիթար վիճակում է գտնվում նաև միջպետական ճանապարհը, երթևեկությունն այս ճանապարհով իսկական փորձություն է, ասում են գյուղացիները և պնդում, որ ճանապարհը և կամուրջները նման վիճակում են հայտնվել ավազի հանքերից դուրս եկող բեռնատարների պատճառով։

Նշենք, որ Արմավիր-Մարգարա միջպետական ճանապարհը վերանորոգվել է 12 տարի առաջ, երբ քննարկվում էր հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հարցը։

Նորություններ