ՀՀ-Գերմանիա տնտեսական կապեր, էներգետիկ ոլորտ, կանաչ ջրածին. դեսպան Ենգիբարյանն ու ԳԴՀ պետքարտուղարը հանդիպում են ունեցել
Հուլիս 02,2024 17:03
Հուլիսի 1-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ թվայնացման և տրանսպորտի նախարարության պետքարտուղար Միխայել Թոյրերի հետ։ Վերջինս նաև երկաթուղային տրանսպորտի դաշնային կառավարության հանձնակատարն է։
«Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-Գերմանիա տնտեսական կապեր, հաղորդակցություններ, էներգետիկ ոլորտ, կանաչ ջրածին, բարձր տեխնոլոգիաներ, ճանապարհային անվտանգություն։ Դեսպան Ենգիբարյանը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի մաս»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
