Թուրքակшն տնտեսությունը մեր վրայով բուլդոզերի պես կանցնի, եթե հենց այնպես սահման բացենք. թուրքшգետ | Region

Թուրքակшն տնտեսությունը մեր վրայով բուլդոզերի պես կանցնի, եթե հենց այնպես սահման բացենք. թուրքшգետ

Հուլիս 02,2024 21:19

Հայաստանի կառավարությունն ավելի շատ Բաքվի ու Անկարայի շահերն է առաջ մղում, քան Երևանինը: REGIONSTV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումից 2 տարի անց խոսք գնաց նոր հանդիպման մասին՝ այս անգամ հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայում: Տեղեկությունն այդպես էլ չհաստատվեց:

Թուրքագետի խոսքով՝ Երևան-Անկարա հարաբերություններն այս պահին մեծապես կախված են Բաքվից: «Ադրբեջանը դանդաղեցնում է, որովհետև ուզում է ավելին կորզել Հայաստանից, քան նախնական պայմանավորվածություններն են»,-նշեց Լոքմագյոզյանը:

Ըստ նրա՝ նախ պետք է դիվանագիտական հարաբերություն ստեղծվի երկու երկների միջև, դրանից հետո որոշվի մյուս հարցերը, եթե չունես դիվանագիտական հարաբերություն, ովքեր և ինչ միջոցներով են միմյանց հետ նստելու, հարցեր որոշելու:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հնարավոր տնտեսական կապերին, ապա, ըստ փորձագետի, մինչև այդ լուրջ նախապատրաստական աշխատանք է պետք՝ նոր օրենսդրության մշակումից մինչև բազմաթիվ այլ հարցեր:

«Թուրքիան մեզնից մի քանի հազարապատիկ ավելի հզոր տնտեսություն ունեցող երկիր է, եթե մենք հենց այնպես սահմանը բացենք առանց օրենքներ մշակելու, այն ժամանակ թուրքական տնտեսությունը մեր վրայով բուլդոզերի նման կանցնի ու մեր ունեցածից անգամ փոշի չի մնա»,-ընդգծեց Տիրան Լոքմագյոզյանը:

Նորություններ