Ալեքսանդրապոլ. աշխարհի ամենամեծ որբանոցը | Region

Ալեքսանդրապոլ. աշխարհի ամենամեծ որբանոցը

Ապրիլ 24,2022 20:02

Հայոց Մեծ եղեռնի հետևանքները, համազգային այս մեծ արհավիրքի ամբողջ ծանրությունն իր վրա կրեց Ալեքսանդրապոլի գավառը, որը սահմանամերձ էր Թուրքիային, ու այստեղ ապաստանեցին թուրքական ջարդերից ու տեղահանություններից փրկված տասնյակ հազարավոր գաղթականներ:

Ալեքսանդրապոլը դարձավ աշխարհի մեծագույն որբանոցը: Պատմագիտական ուսումնասիրությունները փաստում են, որ 1914-ից մինչև 1931 թվականը Ալեքսանդրապոլի գավառում խնամվել է ավելի քան 25.000 արևմտահայ որբ: Գավառն ունեցել է 8 որբանոց: Փաստաթղթային վկայություններ կան այն մասին, որ երեխաների մի մասն ապրել է բաց երկնքի տակ:

Ալեքպոլի որբանոցներում մեծացած երեխաները դարձան Խորհրդային Հայաստանի զարգացման հիմքը: Բայց կորստյան ցավի զգացումը ուղեկցեց նրանց ամբողջ կյանքում:

Իսկ տարիներ անց այս որբերը, նաև արևմտահայ գաղթականները, ովքեր մի կերպ փրկվել էին եղեռնից, ստալինյան բռնապետության տարիներին քաղաքական բռնությունների ու հետապնդումների ենթարկվեցին, որովհետև ըստ պատմաբանների, ստալինիզմը նրանց մեջ վտանգ էր տեսնում:

Նորություններ