Իրանի 9-րդ նախագահը Մասուդ Փեզեշքիանն է
Հուլիս 06,2024 10:42
Ձայների հաշվարկի վերջնական արդյունքների համաձայն՝ Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Մասուդ Փեզեշքիանը։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Իրանի Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին հայտարարել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։
Նախագահական ընտրություններում երկրի ներսում և արտերկրում քվեարկելու համար բոլոր ընտրատեղամասերից ստացված ձայների ընդհանուր թիվը 30 530 157 է: Ըստ քվեարկության արդյունքների՝ Մասուդ Փեզեշքիանը ստացել է 16 384 403 ձայն, իսկ նրա մրցակից Սաիդ Ջալիլիի օգտին քվեարկել է 13 538 179 ընտրող։
14-րդ նախագահի ընտրության երկրորդ փուլին բնակչության մասնակցության ցուցանիշը կազմել է 49,8 տոկոս։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
