44-օրյա պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատն ու ընկերները բարեգործական կազմակերպություն են հիմնել
Հուլիս 06,2024 17:15
Սևանում տեղի է ունեցել նորաստեղծ «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսների» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր առաջին ժողովը: Նման կազմակերպություն ստեղծելու գաղափարը Արցախյան 44-օրյա պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյանինն է:
Կազմակերպության նպատակն է օգնել պատերազմի մասնակիցներին, վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական, ֆինանսական աջակցություն:
Առաջիկայում կազմակերպության անդամները կայցելեն նաև պատերազմում զոհվածների ընտանիքներին: Կազմակերպությանն անդամագրվել կամ աջակցել ցանկացողները կարող են դիմել «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսների» բարեգործական ՀԿ (hեռ. 098 044 174, 098 044 374):
Հարություն Հարությունյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)