Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցված է․ ԵՄ դեսպան | Region

Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցված է․ ԵՄ դեսպան

Հուլիս 09,2024 13:16

Եվրամիության երկրների ղեկավարները որոշում են կայացրել սառեցնել 30 մլն եվրոն, որը նախատեսվում էր ուղարկել Վրաստանին՝ երկրի պաշտպանունակության ամրապնդման համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, հավելել՝ ներկա պահին Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցված է։

Գերչինսկու խոսքով՝ Վրաստանի ներկայիս իշխանությունների մտադրությունները պարզ չեն Եվրամիության առաջնորդների համար: Դիվանագետը հույս է հայտնել, որ խորհրդարանի ընտրությունից հետո նոր կառավարությունը «կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ»։

«Վրաստանի ներկայիս իշխանությունների մտադրությունները պարզ չեն Եվրամիության առաջնորդների համար։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն ակնհայտորեն երկիրը հեռացնում է ինը քայլի կատարումից, իսկ հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը նույնպես լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակի հետ»,- ասել է Գերչինսկին։

Նորություններ