Տավուշի համայնքների և սահմանների անվտանգային ռիսկերն ու մարտահրավերները. հարցումներ | Region

Տավուշի համայնքների և սահմանների անվտանգային ռիսկերն ու մարտահրավերները. հարցումներ

Հուլիս 09,2024 17:33

Տավուշի մարզի տարբեր համայնքներում՝ առավելապես սահմանամերձ, իրականացվել են հարցումներ՝ պարզելու և ի մի բերելու կարևորագույն այն խնդիրները, որոնք մտահոգում են տավուշցիներին:

Հարցումների արդյունքները, մարզում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և առկա խնդիրները հաշվի առնելով՝ «Թիմ Ռեսուրս» ՀԿ-ն, REGIONSTV-ի հետ համատեղ իրականացվող «Մարզային կյանքն իրականում» նախագծի շրջանակում, բանավեճ-քննարկում կանցկացնի Տավուշի մարզում: Օրակարգում են հետևյալ թեմաները՝

– Անվտանգության ապահովման ընթացիկ միջոցառումները և դրանց արդյունավետությունը

– Հնարավոր բնական աղետների կանխարգելման աշխատանքները և բնակչության պատրաստվածության հեռանկարները

Գործիքակազմ առաջարկելու և հարցերի պատասխաններ ստանալու համար մասնակցեք «Մարզային կյանքն իրականում» նախագծի դեբատ-քննարկմանը, որը տեղի կունենա հուլիսի 19-ին՝ Իջևան քաղաքում: Հղում

Հիշեցնենք, որ «Թիմ Ռեսուրս» ՀԿ-ն, REGIONTV-ի հետ համատեղ, իրականացնում է «Մարզային կյանքն իրականում» նախագիծը, որը ներգրավելով հենց համայնքի բնակչին՝ նպատակ ունի բարձրաձայնել ՀՀ 5 մարզերում առկա կարևոր խնդիրները և առավելագույնս հանրայնացնել ու տեսանելի դարձնել դրանք մեդիա հարթակներում՝ հրավիրելով համայնքների և իշխանության ներկայացուցիչներին, համապատասխան կառույցներին՝ համատեղ լուծումներ գտնելու։

Նորություններ