Հողի մշակման և բերքի իրացման դժվարություններ, աշխատատեղերի սակավություն ու միգրացիա. հարցումներ Տավուշում
Տավուշի մարզի տարբեր համայնքներում՝ առավելապես սահմանամերձ, իրականացվել են հարցումներ՝ պարզելու և ի մի բերելու կարևորագույն այն խնդիրները, որոնք մտահոգում են տավուշցիներին:
Անվտանգային միջավայրի հետ կապված խնդիրներից զատ, տավուշցիներին առավելապես մտահոգում են հողի մշակման, այգեգործական աշխատանքների, բերքի իրացման դժվարությունները, աշխատատեղերի սակավությունն ու երիտասարդ ընտանիքների արտաքին ու ներքին միգրացիան:
Ամփոփելով հարցումների արդյունքները՝ «Թիմ Ռեսուրս» ՀԿ-ն, REGIONSTV-ի հետ համատեղ իրականացվող «Մարզային կյանքն իրականում» նախագծի շրջանակում, բանավեճ-քննարկում կանցկացնի Տավուշի մարզում:
Դեբատ-քննարկումը տեղի կունենա հուլիսի 19-ին՝ Իջևան քաղաքում: Հղում
Հիշեցնենք, որ «Թիմ Ռեսուրս» ՀԿ-ն, REGIONTV-ի հետ համատեղ, իրականացնում է «Մարզային կյանքն իրականում» նախագիծը, որը ներգրավելով հենց համայնքի բնակչին՝ նպատակ ունի բարձրաձայնել ՀՀ 5 մարզերում առկա կարևոր խնդիրները և առավելագույնս հանրայնացնել ու տեսանելի դարձնել դրանք մեդիա հարթակներում՝ քննարկման հրավիրելով համայնքների, իշխանության, համապատասխան կառույցների ներկայացուցիչներին՝ համատեղ լուծումներ գտնելու։