Կիրանցում փշալարերը որ անցկացրել եք, 15 մետր այն կողմ տուն կա, ո՞նց եք պատրաստվում կանոնակարգել. Մանուկյան | Region

Կիրանցում փշալարերը որ անցկացրել եք, 15 մետր այն կողմ տուն կա, ո՞նց եք պատրաստվում կանոնակարգել. Մանուկյան

Հուլիս 10,2024 13:48

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հարց ուղղեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին. «Սահմանային շերտի դեպքում կան սահմանափակումներ, օրինակ, արգելվում է ոգելից խմիչք օգտագործել, զենք վերցնել, ընտանի կենդանիների արածեցման սահմանափակումներ կան և այլն:

Կիրանցում փշալարերը որ անցկացրել եք, 15 մետր այն կողմ տուն կա, և համաձայն օրենքի, սա դիտվում է սահմանային շերտ, ո՞նց եք պատրաստվում կանոնակարգել սահմանային ռեժիմները, որպեսզի Կիրանցի բնակիչների ամբողջական կենսագործունեությունը չխաթարվի»:

ԱԱԾ տնօրենի տեղակալը հարցին չպատասխանեց՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել:

Նորություններ