Առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում. Team Telecom Armenia
Հուլիս 10,2024 16:31
Team Telecom Armenia ընկերությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում:
«Տեղեկացնում ենք, որ ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են մեր ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում:
Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
