Team Telecom Armenia-ի ինտերնետ կապը վերականգնվել է հանրապետության ողջ տարածքում | Region

Team Telecom Armenia-ի ինտերնետ կապը վերականգնվել է հանրապետության ողջ տարածքում

Հուլիս 10,2024 22:37

Team Telecom Armenia-ի ինտերնետ կապը վերականգնվել է հանրապետության ողջ տարածքում։ Հայտնում են ընկերությունից:

Նշենք, որ Տավուշի և Լոռու մարզում վնասվել էին ընկերության միջազգային կապուղիները, ինչը պատճառ էր դարձել ֆիքսված և բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակման։

Կիրանցով անցնող կապուղին վնասվել էր շինարարական աշխատանքների ընթացքում, որից հետո գործարկվել էին Տաշիրով և Ալավերդիով անցնող պահուստային կապուղիները։ 14:40-ին վթարվել էր Տաշիրով, իսկ 15:10-ին՝ Ալավերդիով անցնող, համապատասխանաբար երկրորդ և երրրորդ, պահուստային կապուղիները՝ շինարարական աշխատանքների պատճառով, ինչն էլ հանրապետության տարածքում ինտերնետի սահմանփակ հասանելիության պատճառ էր դարձել։

Նորություններ