Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հուլիս 12,2024 08:30
Երևան քաղաքում՝
Հուլիսի 12-16-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 12-16-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի հուլիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 40.4°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 7.3°C (1992թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 24.9°C