«2 տիրոջ ծառա» Հողմիկ գյուղն ու իր շարունակական խնդիրները
Հուլիս 11,2024 21:01
Ամասիա խոշորացված համայնքի Հողմիկ բնակավայրը ավելի քան 6 տարի մեկուսացվածի կարգավիճակում է. հանրային տրանսպորտ չկա, ինչի պատճառով այստեղ կյանքը կաթվածահար է: Հողմիկ տանող ճանապարհներն անբարեկարգ են, և այն, ինչ արտադրվում է գյուղում, չի իրացվում, փչանում է: Գյուղացին իր մթերքը շուկա տանել չի կարողանում:
400 բնակիչ ունեցող Հողմիկը իշխանությունների ուշադրության կենտրոնում չհայտնվեց նաև պատմական բացահայտումից հետո. 2006 թ.-ին հնագետները գյուղի տարածքում հեթանոսական համալիր հայտնաբերեցին, իսկ ավելի ուշ հայ հեթանոսական բոլոր գլխավոր աստվածների՝ Արամազդի, Վահագնի, Անահիտի, Աստղիկի, Միհրի տաճարների հետքերը: Բնակավայրը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, ինչը չի օգտագործվում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
