Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հուլիս 15,2024 08:30
Երևան քաղաքում՝
Հուլիսի 15-19-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 15-17-ին առանձին շրջաններում, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։