«Ինկած բերդի իշխանուհուն» Գյումրիի փողոցներում չեն ճանաչում
Մեր այսօրվա հերոսուհին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհիներից է։ Ջեմմա Ադամյանը Գյումրի է եկել Սյունիքից, որտեղ աշխատել է Կապանի դրամատիկական թատրոնում։ Նա արդեն 8 տարի ապրում և աշխատում է հայրաքաղաքում։ Նրա խոսքով՝ Գյումրին բարդ խառնվածքով քաղաք է, բայց միևնույն ժամանակ ողջունել և ընդունել է իրեն: «Գյումրիում ես գտա խաղաղություն և ներդաշնակություն»,-խոստովանում է «Ինկած բերդի իշխանուհին»։
Ջեմմա Ադամյանը բեմ բերեց զանազան կերպարներ՝ միմյանցից բոլորովին տարբեր՝ էքսցենտրիկ Էդիթ Պիաֆին և Մարկեսի հերոսուհուն, ով փնտրում է իր սերը, նաև իր երեխաների համար վրեժխնդիր եղած ազնվական կնոջը, գլխավոր հերոսուհին «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման, որը տևական ժամանակ չի իջնում բեմից և ամեն անգամ անշլագով է անցնում:
Իզուր չէ, որ աճեմյանցիները հարուստ հավաքածուով վերադարձան Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունից՝ ստանալով 6 մրցանակ՝ այդ թվում «Լավագույն ներկայացում» անվանակարգում («Ինկած բերդի իշխանուհին», բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի):