«Մեր ականջը միշտ լարված վիճակում ա». հարցումներ Տավուշի տարբեր բնակավայրերում
Տավուշի մարզի տարբեր համայնքներում իրականացվել են հարցումներ՝ պարզելու և ի մի բերելու կարևորագույն այն խնդիրները, որոնք մտահոգում են տավուշցիներին:
Հերթական հարցազրույցներն արվել են Բերդ համայնքի բնակավայրերում, որոնց մեծ մասն անմիջականորեն սահմանակից է Ադրբեջանին: Ինչպես և սպասվում էր, այս համայնքների բնակիչները հիմնականում մտահոգություն էին արտահայտում սահմանային վիճակի և անվտանգային խնդիրների վերաբերյալ:
Հարցումների արդյունքները, մարզում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և առկա խնդիրները հաշվի առնելով՝ «Թիմ Ռեսուրս» ՀԿ-ն, REGIONSTV-ի հետ համատեղ իրականացվող «Մարզային կյանքն իրականում» նախագծի շրջանակում, բանավեճ-քննարկում կանցկացնի Տավուշի մարզում: Օրակարգում են հետևյալ թեմաները.
-Անվտանգության ապահովման ընթացիկ միջոցառումները և դրանց արդյունավետությունը
-Հնարավոր բնական աղետների կանխարգելման աշխատանքները և բնակչության պատրաստվածության հեռանկարները
«Մարզային կյանքն իրականում» նախագծի դեբատ-քննարկումը տեղի կունենա հուլիսի 19-ին՝ Իջևան քաղաքում: Հղում
Հիշեցնենք, որ «Թիմ Ռեսուրս» ՀԿ-ն, REGIONSTV-ի հետ համատեղ, իրականացնում է «Մարզային կյանքն իրականում» նախագիծը, որը ներգրավելով հենց համայնքի բնակչին՝ նպատակ ունի բարձրաձայնել ՀՀ 5 մարզերում առկա կարևոր խնդիրները և առավելագույնս հանրայնացնել ու տեսանելի դարձնել դրանք մեդիա հարթակներում՝ մասնակից դարձնելու և համատեղ լուծումներ գտնելու համար հրավիրելով համայնքների և իշխանության ներկայացուցիչներին, համապատասխան կառույցների մասնագետներին։