Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Երևան քաղաքում՝
Հուլիսի 21-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 21-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հուլիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 38.0°C (2014թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 13.1°C (1977թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 25.5°C