Մի շարք հանրապետականներ Թրամփի դեմ մահափորձի պատասխանատու են համարում դեմոկրատներին և անձամբ Բայդենին | Region

Մի շարք հանրապետականներ Թրամփի դեմ մահափորձի պատասխանատու են համարում դեմոկրատներին և անձամբ Բայդենին

Հուլիս 18,2024 21:01

Հուլիսի 13-ին ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ էր տեղի ունեցել Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում: Քաղաքական գործչի դեմ մահափորձ կատարողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, որը չի թաքցրել իր ատելությունը Թրամփի նկատմամբ սոցիալական ցանցերում:

Նախագահ Ջո Բայդենը, որը մահափորձի պահին գտնվում էր Դելավեր նահանգում, ընդհատել էր հանգիստն ու վերադարձել Վաշինգտոն:

Մի շարք հայտնի դեմոկրատներ, այդ թվում՝ նախկին նախագահ Բարաք Օբաման, դատապարտել են մահափորձը։ Այնուամենայնիվ, հանրապետականներն արդեն մահափորձի պատասխանատու են համարում դեմոկրատներին և անձամբ Ջո Բայդենին, ով օրեր առաջ հայտարարել էր, որ ժամանակն է Թրամփին «թիրախի կենտրոնում» դնել:

Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը մեծ արձագանք է գտել ամբողջ աշխարհում։ Մանրամասները՝ տեսանյութում:

 

     Զաբելա Ավագյան     

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

Նորություններ