Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր
Հուլիս 18,2024 17:58
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում անդրադարձել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: