Մարինեն խնամում է 8 երեխայի, որոնցից 2-ը տառապում են ուղեղային կաթվածով. ընտանիքը հաստատվել է Արարատում
Նոյեմբեր 16,2023 21:03
Արցախից բռնի տեղահանված ընտանիքը՝ 8 անչափահաս երեխաներով, հաստատվել է Արարատ գյուղում: Ապրում են վարձակալած տանը:
Ամբողջ հոգսը ընտանիքի մոր՝ Մարինե Գրիգորյանի ուսերին է, խնամում է երեխաներին, որոնցից 2-ը՝ 10-ամյա Ռուսլանն ու 23-ամյա Ասպրամը, 1-ին կարգի հաշմանդամություն ունեն: Մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ տառապող երեխաներին հատուկ խնամք է անհրաժեշտ:
Ընտանիքի հայրը՝ Աշոտ Խաչատրյանը, մեծ դժվարությամբ է կարողացել ընտանիքին Ստեփանակերտից Հայաստան տեղափոխել:
Նրանց ավագ որդին՝ 19-ամյա Ալեքսը, զոհվել է 2020թ.-ին՝ Հադրութում:
Դառը ճակատագիրն ամուսիններին չի ընկճել, եւ ինչպես նշում է ընտանիքի հայրը, փորձում են կրկին ոտքի կանգնել ու ապրել հանուն երեխաների: