Հայաստանի իշխանությունը ո՛չ «պլան Ա» ունի, ո՛չ «պլան Բ», «պլան հեծանիվ» ունի. Սուրենյանց | Region

Հայաստանի իշխանությունը ո՛չ «պլան Ա» ունի, ո՛չ «պլան Բ», «պլան հեծանիվ» ունի. Սուրենյանց

Հուլիս 20,2024 21:01

Բաքվի ու Անկարայի ձեռքերը կարող են ազատվել՝ կախված ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքներից,-REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«ԱՄՆ-ն այս պահին շարունակում է մնալ աշխարհի թիվ 1 գերտերությունը, և եթե նա ներփակվի իր խնդիրների մեջ և պակաս ուշադրություն դարձնի մեր տարածաշրջանին ու մնացածին, ազատվում են մի շարք խաղացողների ձեռքեր՝ այդ թվում Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռքերը մեր տարածաշրջանում»,-ընդգծեց քաղաքագետը:

Սուրենյանցի խոսքով՝ բոլոր երկրները հիմա իրենց ռազմավարական հաշվարկները կառուցում են ԱՄՆ-ի ընտրությունների շուրջ, և միայն Հայաստանի իշխանությունն է, որ ո՛չ «պլան Ա» ունի, ո՛չ «պլան Բ» ունի, «պլան հեծանիվ» ունի, սա է վտանգը:

Ըստ քաղաքագետի՝ Վաշինգտոնն օրերս խոսում էր ծանր զիջումներով հարցի լուծմանը հասնելու մասին, և ակնհայտորեն թիրախում էլի Հայաստանն է:

«Այս քաղաքականության շարունակության դեպքում մեզ սպասվում են վատթարագույն սցենարներ՝ կամ նոր պատերազմ կամ ստորացուցիչ պայմանագիր: Միակ հնարավոր ելքը կլինի այն, որ հայ-ադրբեջանական բանակցությունները փոխադրվեն ռեգիոնալ հարթակ»,-նշեց Սուրեն Սուրենյանցը:

Նորություններ