Պայթյունից մահացողը 64-ամյա քաղաքացի է․ ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել
Հուլիս 20,2024 21:57
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Կապանի հրաձգարանի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունից։
«Հուլիսի 20-ին՝ ժամը 18.45-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի հրաձգարանի հարակից տարածքում դի կա: Նշված վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ: Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 64-ամյա քաղաքացին մահացել է պայթյունի հետևանքով: Հանգամանքները պարզվում են»,- հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
