Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին
Հուլիս 21,2024 22:11
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը դուրս է գալիս նախագահական ընտրությունների մրցապայքարից։ Այդ մասին նա հայտնել է X-ում հրապարակած նամակում։
«Ինձ համար մեծագույն պատիվ էր ծառայել որպես ձեր նախագահ,- գրել է նա։- Եվ թեև ես մտադիր էի վերընտրվել, կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի շահերից ելնելով, պետք է հրաժարվեմ մրցապայքարից և կենտրոնանամ բացառապես իմ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում նախագահի պարտականությունների կատարման վրա»:
Բայդենը հավելել է, որ այս շաբաթվա վերջին «իր որոշման մասին ավելի մանրամասն» կդիմի ժողովրդին։