Կիրանցում կատարվող իրադարձությունները՝ 87-ամյա Վարդգես պապի դիտարկման ու հանդիմանանքի ներքո | Region

Կիրանցում կատարվող իրադարձությունները՝ 87-ամյա Վարդգես պապի դիտարկման ու հանդիմանանքի ներքո

Հուլիս 22,2024 21:01

Տավուշի մարզի Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում հուլիսի 10-ից սկսած։ Այնտեղ կարելի է հասնել Աճարկուտ գյուղով անցնող այլընտրանքային ճանապարհով, որն արդեն հասցրել են ամբողջությամբ ասֆալտապատել:

Դպրոցին կից հատվածում, որտեղ սահմանային 3 մետրանոց պատ է կառուցվում, չի թույլատրվում նկարահանումներ կատարել: Մի քանի կողմից փշալարեր են անցկացված, այդ թվում՝ կամրջի հարևանությամբ ձգվող դաշտամիջյան հատվածում:

Կիրանց գյուղի բնակիչ Վարդգես Մանվելյանն ամեն ինչից տեղյակ է, զայրացած է և անհանգստացած: Կատարվող շինարարությանն ու դիրքերի փոփոխությանն ամեն օր հետևում է հեռադիտակով:

87-ամյա պապը հիշում է՝ դեռ 8 տարեկան էր, երբ թշնամուն անցած դաշտերից խոտաբույսեր էին հավաքում: Նրա խոսքով՝ Կիրանցի կամրջին կից տարածքում երբեք ոչ մի ադրբեջանցի չի ապրել, և հիմա եթե նրանցից մեկն էլ տեղափոխվի այնտեղ, իր հետևից բերելու է հարևանին ու ազգականին:

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

Նորություններ