Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Իլհամին է ուղղված. Բագրատ սրբազան | Region

Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Իլհամին է ուղղված. Բագրատ սրբազան

Հուլիս 22,2024 21:50

Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ընթացքում Բագրատ սրբազանը տեղեկացրեց, որ այսուհետ ամեն հինգշաբթի կայցելի Երևանի տարբեր բակեր, իսկ Սուրբ Աննա եկեղեցում հավաքներ կլինեն միայն երկուշաբթի օրերը։

Սրբազանն անդրադարձավ նաև Բաքվի բռնապետի հայտարարություններին, թե պատասխան է ակնկալում Հայաստանի իշխանությունից՝ երբ են ապահովելու, այսպես կոչված, «փախստականների» վերադարձը:

«Ադրբեջանից խոսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ադրբեջանցիների վերադարձի և երրորդ երկրի կողմից նրանց անվտանգությունն ապահովելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին: Հայաստանից լուռ են, կարծես իրենք գոյություն չունեն: Իսկ այստեղի որոշ գործիչներ, որոնք իրենց հռչակել են արևմտամետներ, լծված են այդ քարոզչությունն արդարացնելուն։ Քանի որ Հայաստանից որևէ շունչ չկա, որ արձագանքի, հստակ կերպով ասում եմ Ադրբեջանի նախագահին, նրա բոլոր գործիքներին… քանի Հայաստանում հայ ժողովուրդն ապրում, գործում, ստեղծագործում է, ականջիդ ետևը կտեսնես, այստեղ ադրբեջանցի չես տեսնի։ Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Իլհամին է ուղղված»,-հայտարարեց Բագրատ սրբազանը։

Նրա խոսքով՝ սա անպատվություն է, որ այս աստիճանի վրա պետք է պատասխանել Ալիևին. «Սա նշանակում է, որ մենք երաշխավոր ու պաշտպան կառավարություն չունենք»։

 

Նորություններ