ԱԽ քարտուղարը Save Armenia-ի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգի հարցեր | Region

ԱԽ քարտուղարը Save Armenia-ի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգի հարցեր

Հուլիս 23,2024 14:12

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 23-ին ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:

ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն աշխատանքը, որը միությունն անում է՝ նպաստելու Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և անդրադարձել հետագա համագործակցության հնարավորություններին:

Նորություններ