Խաշթառակ կամ «Հայկական Հոլիվուդ». սքանչելի գյուղի և մեր մեծերի կապը | Region

Խաշթառակ կամ «Հայկական Հոլիվուդ». սքանչելի գյուղի և մեր մեծերի կապը

Հուլիս 23,2024 19:08

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղը գտնվում է Աղստև գետի աջ ափին: Գյուղն ի սկզբանե կոչվել է Խաչթառակ, սակայն այդ անվանումն արտասանելը որոշ դժվարություններ է առաջացրել, և ժամանակի ընթացքում այն ձևափոխվել ու դարձել է Խաշթառակ։

Ինչպես REGIONSTV-ի հետ զրույցում նշեց գյուղի հնաբնակներից Էդիկ Վանեսյանը, իրենց գյուղը կոչում են «Հայկական Հոլիվուդ»: Այստեղ են նկարահանվել հայկական հանրահայտ 7 ֆիլմեր՝ «Տղամարդիկ», «Ճանապարհ», «Ջրերը բարձրանում են», «Հուշարձան» և այլն: Սակայն ամենահայտնին ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմն է՝ իր նշանավոր աստղաբույլով:

Էդիկ Վանեսյանը շփվել է մեր թատրոնի ու կինոյի գրեթե բոլոր մեծանուն դերասանների հետ, որոնց հետ կապված հետաքրքիր դրվագներ է հիշում: Նա քաջատեղյակ է նաև գյուղի պատմությանը, որը ներկայացնում է իրեն հատուկ հումորով և սիրուն բարբառով:

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

Նորություններ