Բաքվի բռնապետի կեղծ պնդումների համար կարող ենք միջազգային դատարան դիմել. քարտեզագետ
Արևմտյան Ադրբեջան գոյություն չունի, հորինված տերմին է, –REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, որը միջազգային քարտեզներով է հետազոտել ու քողազերծել Բաքվի բռնապետի կեղծ պնդումները:
«Կարող ենք միջազգային դատարան դիմել, Ադրբեջանը մեր երկիրը Հայաստանի փոխարեն անվանում է Արևմտյան Ադրբեջան, դա հանցանք է»,-ընդգծեց Գալչյանը:
Քարտեզագետը համոզված է՝ Բաքուն խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունի, այդ երկրի նպատակն է պարբերաբար խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Ասում են՝ Սահմանդրություն փոխեք, եթե դա անենք, վստահեցնում եմ՝ կարող են գալ, ասել՝ դուք քրիստոնյա երկիր եք, գրեք, որ նաև մուսուլման եք»:
Գալչյանի խոսքով՝ Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները հակընդդեմ պահանջներ ներկայացնելու Բաքվի կեղծ պահանջներին, միջազգային իրավունքն այս պահին Հայաստանի կողմից է: