Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Երևան քաղաքում՝
Հուլիսի 25-26-ին, 29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 20-25մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 29-ի ցերեկը, 25-26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 28-29-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևան քաղաքի հուլիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 39.1°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 15.4°C (1967թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 25.6°C