Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը
Հուլիս 24,2024 15:41
Հուլիսի 24-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։