ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս
Հուլիս 25,2024 17:02
Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։
Այս մասին ԵՄ առաքելությունը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ հավելելով, որ ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը միացել է նաև Գորիս քաղաքի հատվածում պարեկություն իրականացնող խմբին։
«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Դեսպանը միացել է նաև Գորիսի շրջանում պարեկություն իրականացնող խմբին», – նշել է առաքելությունը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին համագործակցության և առաքելության գործունեության մեջ Էստոնիայի ունեցած ներդրման համար: