ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքում է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը | Region

ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքում է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը

Հուլիս 26,2024 10:43

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հերքում է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը: Այդ մասին նշված է դեսպանության տելեգրամյան ալիքում:

Մեհդի Սոբհանին նման լուրերի տարածման աղբյուր է համարել ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք նախկինում ևս տարածել են կեղծ տեղեկություններ և Իրանի Իսլամական Հանրապետության մասին չարամիտ վերլուծություններ:

Դիվանագետի գնահատմամբ՝ նման լուրերի հրապարակման նպատակը Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա ազդելն է:

Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը։

Նորություններ