«Վարպետաց Գյումրի». քաղաքն այսօր արհեստի ու արվեստի լեզվով էր խոսում | Region

«Վարպետաց Գյումրի». քաղաքն այսօր արհեստի ու արվեստի լեզվով էր խոսում

Հուլիս 28,2024 19:05

Գյումրու օրն այս տարի նշվեց 2 օր շարունակ: Տարբեր հատվածներում ընթացող միջոցառումներն առաջին օրը «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակներում էին: Աբովյան փողոցում տեղական արտադրանքի տոնավաճառ էր: Տեղի արտադրողները ներկայացրեցին ուտեստներ, ձեռքի պատրաստած աշխատանքներ։

Տոնը խորագիր ուներ` «Իմ սրտի քաղաք»:

2-րդ օրն Աբովյան փողոցում «Արհեստի ու Արվեստի» տոնավաճառ էր «Վարպետաց Գյումրի» խորագրով:  Համքարությունների քաղաքը ներկայացել էր արհեստի ու արվեստի յուրատիպ աշխատանքներով:

Միջոցառման շրջանակներում Գյումրի են ժամանել բազմաթիվ օտարերկրացիներ և օտարության մեջ գտնվող հայեր, իսկ առաջին օրվա համերգին ներկա  է եղել շուրջ 50000 մարդ:

Բազմաթիվ միջոցառումների շարքում «Անսովոր Գյումրի» խորագիրն էր կրում Կարեն Բարսեղյանի «Քաղաք ջինսի վրա» վերտառությամբ անհատական ցուցահանդեսը` Ասլամազյան քույրերի պատկերասրահում:

 

Ելենա Ավետիսյան

Նորություններ