ԼՂ հայերը վերադարձի իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Նիդերլանդներում ադրբեջանցի պաշտոնյային
Հուլիս 29,2024 10:48
Լեռնային Ղարաբաղի հայերը վերադարձի իրավունք ունեն։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսպես է պատասխանել Նիդերլանդներում ադրբեջանական դիվանագիտական առաքելության ղեկավարին։
X սոցիալական ցանցում հեռակա բանավեճի առիթ է դարձել ֆրանսիացի դիվանագետի գրառումը, Օլիվիե Դըկոտինյին մեջբերել էր օլիմպիական խաղերի բացման ժամանակ «France 2»-ի հաղորդավարի ասածը։
Ամստերդամում Բաքվի բանագնացին դա դուր չէր եկել, նա պատասխան գրառմամբ հանդիմանել էր Դըկոտինյիին։ Վերջինս էլ որոշել է չլռել և Ռահման Մուստաֆաևին հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հայերի օրինական իրավունքների մասին, որոնք ամրագրված են միջազգային դատարանի կողմից։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
