Հեքիաթային ամրոց, որտեղ ամփոփված են մեր պատմությունը, արվեստի ուժն ու գինու բույրը | Region

Հեքիաթային ամրոց, որտեղ ամփոփված են մեր պատմությունը, արվեստի ուժն ու գինու բույրը

Սեպտեմբեր 30,2023 18:37

«Ոսկեվազի գինու գործարան»-ը գտնվում է Արագածոտնի մարզի նույնանուն գյուղում, որտեղ ընդգծված են հայկական քաղաքակրթության զարգացման  ժամանակաշրջանների բոլոր շերտերը: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ նախկինում գինի են պահել:

Գործարանը հիմնադրվել է 1932 թվականին: Այն իր վերածնունդն է ապրել 2004 թվականին: Այն այսօր մի յուրօրինակ զբոսաշրջային համալիր է դարձել, հեքիաթային մի ամրոց, որտեղ ամեն օր հյուրընկալում են հարյուրավոր զբոսաշրջիկների: Ոսկեվազում ստեղծում են գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին:

Նորություններ