Տոյվո Կլաարը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն էական է համարում Հարավային Կովկասի բարգավաճման համար
Հուլիս 31,2024 14:59
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև տեղի ունեցած հանդիպումը կարևոր տարր է համարում առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար։
Այս մասին նշված է ԵՄ պաշտոնյայի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Հայ-թուրքական սահմանին նախօրեին տեղի ունեցած կարևոր հանդիպում՝ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի միջև․ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների վերաբացումն էական տարրեր են առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար», – իր գրառման մեջ նշել է Կլաարը։

Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
