Թալին. դժվարություններն անցողիկ են, կարեւորը երկրի անվտանգությունն է
Սեպտեմբեր 25,2023 18:44
Արագածոտնի մարզից տեսանյութերի շարքի մեր հերթական անդրադարձը Թալին քաղաքից է: Մարզի 3 քաղաքներից մեկը քաղաքատիպ ավանի իր կարգավիճակը փոխել է 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո։ Այսօր Թալին խոշորացված համայնքի կազմում կա 29 բնակավայր, ունի շուրջ 27 հազար բնակիչ:
Թալինն այսօր ապրում է Հայաստանի մյուս փոքր քաղաքներին բնորոշ խնդիրներով, բնակիչները գրեթե նույն մտահոգություններն ունեն՝ առաջին հերթին երկրի անվտանգային խնդիրները, գործազրկության մեծ ցուցանիշները, աշխատատեղերի, ոռոգման ջրի բացակայությունը եւ այլն: