Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 6-ին երեկոյան ժամերին, 2-3-ին` գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 2-3-ին հիմնականում գիշերը և կեսօրից հետո, 4-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։
Երևան քաղաքի օգոստոսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 41.9°C (2011թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 12.9°C (1972թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 25.5°C