Իրանը հյուսիսային սահմաններին վտանգ զգալու դեպքում կետային հարվածներ կարող է հասցնել. միջազգայնագետ | Region

Իրանը հյուսիսային սահմաններին վտանգ զգալու դեպքում կետային հարվածներ կարող է հասցնել. միջազգայնագետ

Օգոստոս 02,2024 11:05

Ո՞ւմ էր ուղղված Իրանի հոգևոր առաջնորդի խոսքը, թե «Զանգեզուրի միջանցքը» վնաս է Հայաստանի շահերին: Ըստ միջազգայանագետ Գրիգոր Բալասանյանի՝ դա ուղղված էր հենց Հայաստանին: Վարչապետի՝ Իրան այցի մասին պատմող պաշտոնական լրահոսում Ալի Խամենեիի այս դիտարկման մասին ոչ մի խոսք չկա, հոգևոր առաջնորդի խոսքը տարածվեց իրանական լրատվամիջոցներից:

«Սա նշանակում է, մեծ հավանականությամբ, որոշ շրջանակներ, որոնք Արևմուտքի հետ բանակցություններ են վարում, ինչ-որ խոստումներ են տվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված: Սա չափազանց վտանգավոր արկածախնդրություն է, որը պետականություն կարող է արժենալ մեզ համար»,-ընդգծեց Բալասանյանը:

Ի՞նչ ապասել Իրանից, եթե ամեն դեպքում միջանցքի գաղափարը փորձեն կյանքի կոչել: Միջազգայնագետի խոսքով՝ Իրանը դիվանագիտական բառապաշարով այժմ  վերջին նախազգուշացումն է անում, որ այդ ճանապարհը ոչ միայն Հայաստանին, այլև իրեն ձեռնտու չէ, հակառակ սցենարի դեպքում դիմադրելու է սեփական շահերը պաշտպանելու նպատակով:

«Իրանից ամեն ինչ էլ կարելի է սպասել, Թեհրանը, տեսնելով, որ իր հյուսիսային սահմաններին վտանգ է սպառնում, ըստ էության, չեմ բացառում, որ կետային հարվածներ է հասցնելու այն կետերին, որտեղից ինքը սպառնալիք է զգում»,-հայտարարեց Գրիգոր Բալասանյանը:

 

Նորություններ