Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Օգոստոս 03,2024 08:30
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 3-ին, 6-7-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 3-7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։
Երևան քաղաքի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 40.5°C (2011թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 12.6°C (1968թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 25.4°C