Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Իրանից | Region

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Իրանից

Օգոստոս 02,2024 22:23

Ֆրանսիայի ՆԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել Իրանը՝  Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վտանգի պատճառով:

«Մերձավոր Արևելքում լարվածության և էսկալացիայի վտանգի պատճառով ֆրանսիացի բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, խստորեն խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ լքել երկիրը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, հայտնում է Reuters-ը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ֆրանսիացիները պետք է որոշ ժամանակ ձեռնպահ մնան Իրան մեկնելուց։

Նորություններ