Ի՞նչ ընդհանրություն ունեն Շամիրամը, Բյուրականի աստղադիտարանը, Աշտարակի պոպոքն ու քամանչայի թանգարանը
Սեպտեմբեր 15,2023 18:53
Արագածոտնի մարզը գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։ Մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտոմայրուղիներ: Աշտարակից բացի, կա ևս 2 քաղաք`Թալինը և Ապարանը: Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։
Արագածոտնը առանձնանում է նաև նրանով, որ բազմաթիվ եզդիաբնակ համայնքներ կան, որտեղ մեր բարեկամ ազգության ներկայացուցիչներն ապրում են հայերի հետ կողք-կողքի՝ հաղթահարելով նույն խնդիրները և ուրախանալով նույն հաջողություններով:
ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատանքային խումբը եղել է մարզի բոլոր շրջաններում, որտեղից ներկայացնում է տարբեր խնդիրներին ու ծրագրերին, զբոսաշրջային ուղղություններին ու տեսարժան վայրերին վերաբերող տեսանյութերի շարք: