Ամուսնության առաջարկ՝ օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո
Օգոստոս 03,2024 15:05
Չինացի բադմինտոնիստ Հուան Յասյունը ամուսնության առաջարկ է ստացել Փարիզում (Ֆրանսիա) Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո։
Յասյունը Չժեն Սիվեյի հետ դարձավ օլիմպիական չեմպիոն զուգախաղի մրցաշարում: Խառը զուգախաղի եզրափակիչում նրանք հաղթեցին հարավկորեացի զույգին։
Մեդալների հանձնումից հետո Հուանի ընկերը՝ Լի Յուչենը, մոտեցել է մարզիկին և հազարավոր երկրպագուների առջև ամուսնության առաջարկություն արել։
Մարզիկն ասել է՝ այո։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
