Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն | Region

Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Օգոստոս 04,2024 19:25

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր և կարիերայում առաջին անգամ արժանացել ՕԽ փոխչեմպիոնի կոչմանը:

Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 14.666 միավոր էր հավաքել և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Սա Հայաստանի առաջին մեդալն է Փարիզի Օլիմպիական խաղերում:

armsport.am

Նորություններ