Կարմիր խաչի անունից զանգահարում են մարդկանց, հավաքագրում անձնական տվյալներ, կեղծիք է. զգուշացնում
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը զգուշացնում է՝ զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։
«Հարգելի քաղաքացիներ, հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներ, մեր ստացած տեղեկատվությունների համաձայն, անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրմադրման կեղծ նպատակով հավաքագրում են անձնական և բանկային տվյալներ։
Հակերային հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում ենք զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր շահառուների հետ հեռախոսազանգերի միջոցով անձնական և բանկային տվյալներ երբեք չի քննարկում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայկական Կարմիր խաչի ընկերության թեժ գծի հեռախոսահամարին 81 84»,-նշում են ընկրությունից։